News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում եւ Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի հաղորդագրությունից։

Պաշտպանը տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման եւ կացարանով ապահովման հետ կապված հարցերը:

Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ եւ տրվել են անհրաժեշտ լուծումներ:

Բռնի տեղահանված անձանց տրվել է նաեւ խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ Մանասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակերում լինել հետեւողական եւ այս համատեքստում նշել է, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույնխնդիրները: 

Գորիսում տեղի է ունեցել նաեւ Պաշտպանի եւ Սյունիքի մարզպետի հանդիպումը: Ռոբերտ Ղուկասյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է բռնի տեղահանվածներին ընդունելու առնչությամբ մարզում իրականացվող աշխատանքները: Պաշտպանը նշել է, որ այդ անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Հանդիպում է անցկացվել նաեւ պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետեւել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ