News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից ն տեղահանվածների աճող թիվը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում, ի հավելումն նախապես հայտարարվածի, ընդունել ևս 500 հոգու։ Այս մասին հայտնում է ձեռնարկատեր Կարեն Կարապետյանը։

«Իսկ կարել իմացողները կներգրավվեն մեր հագուստի արտադրությունում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Տաշիր համայնքում Արցախից 1000 հարկադիր տեղահանվածների բնակարանով կտրամադրի։

«Հաշվի առնելով Արցախի բազմահազար հայությանը օգնություն ցուցաբերելու և ժամանակավոր կացարան տրամադրելու անհրաժեշտությունը՝ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու մեր հայրենակիցներին», - հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ