
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային եւ ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, ցավոք, գիշերային եւ եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
«Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով,-նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։