News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների Արտաքին գործերի նախարարությունները ընդհանրապես  ծանր իրավիճակում հայտնված պետություններին ցավակցում եւ աջակցում են, եւ ոչ՝ մեղադրում․ սա հարցի բարոյական կողմը։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Ամենից ցավալին այն է՝ մի իրավիճակում, երբ հայ ժողովուրդը տվել է բազմաթիվ զոհեր, եւ բոլորը տեսնում են, թե Լեռնային Ղարաբաղում ինչ օրհասական վիճակ է, բոլորը տեսնում են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ինքնին վտանգված է, Հայաստանի դաշնակից երկրի արտգործ նախարարությունը նման հայտարարություն է անում։ Բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների արտգործ նախարարությունները ընդհանրապես  ծանր իրավիճակում հայտնված պետություններին ցավակցում եւ աջակցում են, եւ ոչ մեղադրում․ սա հարցի բարոյական կողմը։

Փաստը հետեւյալն է, որ ԼՂ-ում իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը գրեթե բոլոր կետերով խախտվել է։ Այդ իրավիճակը ստեղծվել է, որովհետեւ Ադրբեջանը ապօրինաբար սկզբից արգելափակել է Լաչինի միջանցքը, հետո հարձակվել է ԼՂ-ի վրա, իսկ ռուս խաղաղապահները ոչ իր վերահսկողության տակ է պահել Լաչինի միջանցքը, ոչ էլ կանխել է հարձակումը ԼՂ-ի վրա»,- նշեց Ռուբինյանը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության այն մասին, որ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ Փաշինյանը չստորագրեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ, Ռուբինյանն արձագանքեց.

«2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին ՀՀ սուվերեն տարածքի վրա եւ օկուպացրին որոշակի տարածքներ։ ՀԱՊԿ-ը, մի կառույց, որի պարտականությունն է պաշտպանել իր անդամ-պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ միայն չկատարեց իր պարտավորությունը, այլեւ չֆիքսեց հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա։ Դրանից հետո տեղի ունեցավ Պրահայի հանդիպումը, հետո տեղի ունեցավ պայմանավորվածությունը, որ ԵՄ դիտորները կգան ՀՀ սահմանները դիտարկելու, եւ միայն դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսեց առաջարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, որը ՀՀ-ն չի մերժել, ՀՀ-ն մեկ բան է պահանջել, որ եթե գաղափարն այն է, որ ՀԱՊԿ դիտորները պետք է հսկեն ՀՀ սահմանները, ապա պետք է ֆիքսել՝ որոնք են դրանք, մենք գիտենք՝ որոնք են դրանք, միջազգային հանրությունը գիտի, եւ ՀԱՊԿ-ը պիտի ֆիքսի այդ սահմանները․ դա տեղի չի ունեցել, տեղի չի ունեցել դատապարտում ադրբեջանական հարձակման»։

Անդրադառնալով այն հատվածին, թե իրավիճակը թեժացավ նաեւ պաշտոնական Երեւանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը, Ռուբինյանը պնդեց, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղու մ չի ունեցել զինված ուժեր. «Այդ հայտարարությունն ամբողջությամբ հակասում է իրականությանը։ Սեփական պարտականությունները չկատարելու համար կարելի է ամեն ինչ էլ ասել, բայց դրանից փաստերը չեն փոխվում։ Կա՞ր Պրահայի հայտարարությունը, երբ Ադրբեջանը գրավում էր Հին Թաղերն ու Խծաբերդը, երբ Փառուխն էր գրավում, երբ ռուս խաղաղապահի կողքը նստած տրակտորիստին սպանում էր ադրբեջանցի դիպուկահարը»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության այն մասին, որ տարածաշրջանային հարցերում Փաշինյանը՝ 2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագա սերունդներին թողնելու փոխարեն, ենթարկվեց Արեւմուտքի հորդորներին, Ռուբինյանն ասաց.

«Եթե եղել է ջենթլմենական համաձայնություն Լեռնային Ղարաբաղի ստատուսը հետաձգելու, ապա դա խախտել է առաջինը ՌԴ-ն, որովհետեւ 2020 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ԼՂ-ն եւ հարակից շրջանները Ադրբեջանի մաս են։ Ադրբեջանն է բազմիցս հրաժարվել այդ տրամաբանությունից, օրինակ՝ Խովաեւի առաջարկները, որոնց Հայաստանը համաձայնել է, մերժել է Ադրբեջանը։ Այդ դեպքում ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում ջենթլմենական պայմանավորվածությունը խախտելու մեջ»։

ՌԴ ԱԳՆ-ի այն դիտարկմանը, որ Փաշինյանի թիմի այս անպատասխանատու մոտեցումը հասկանալի դժգոհություն է առաջացրել հայ հասարակության մի մասի մոտ, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ցույցերով, եւ այն պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն, Ռուբինյանն ասաց. «ՀՀ ժողովրդի եւ սեփական կառավարության միջեւ հարաբերությունները լինի դա դժգոհություն, հիացմունք, ատելություն, դա բացառապես կառավարության եւ իր ժողովրդի գործն է։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները՝ լինեն դրանք բարեկամ, թե ոչ բարեկամ, պարտավոր են հարգել ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ