News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Էլիաս» ցիկլոնը  երկուշաբթի օրը նոր է սկսել շարժվել Հունաստանի վրայով, սակայն արդեն հորդառատ անձրև, կարկուտ և ջրհեղեղ է առաջացրել երկրի արևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում: Այս մասին հայտնում է ERT1 հեռուստաալիքը։

Արեւմտյան Հունաստանում վատ եղանակը սկսվել է կարկուտով եւ անձրեւներով։ Պելոպոնեսի Էգիոն քաղաքի տարածքում ցեխաջրերը սարերից իջել են Պատրա-Կորնթոս ազգային մայրուղու վրա, ինչը հանգեցրել է երթևեկության մասնակի դադարեցման։ Տրիկալա և Կարդիցա քաղաքներում հորդառատ անձրևներ են տեղում, Լարիսայի շրջանի որոշ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության՝ էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով։

Իշխանություններին հատկապես անհանգստացնում է աղետի ակնկալվող ազդեցությունը Թեսալիայի տարածաշրջանի վրա, որտեղ մեծ տարածքներ հեղեղվեցին, բերքը և շատ անասուններ ոչնչացան վերջին ավերիչ «Դանիել» ցիկլոնի ժամանակ: Պալամա քաղաքի բնակիչները, վախենալով նոր ջրհեղեղից, արդեն փակել են իրենց տների դռներն ու պատուհանները ավազով լի պարկերով։ Իրավիճակը շարունակում է ծանր մնալ Վոլոսի արվարձաններում, որտեղ դեռևս Կրավսիդոնաս գետի հունում են գտնվում հսկայական քանակությամբ հող, քարեր, ծառերի բներ և առուներով տեղափոխվող այլ նյութեր։

Հունաստանի կլիմայական ճգնաժամի կառավարման և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հրատապ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ որոշվել է տագնապ հայտարարել երկրի հինգ շրջաններով ցիկլոնի անցման կապակցությամբ։ 

Օդերեւութաբանները նշում են, որ Էլիաս ցիկլոնը կշարժվի Հունաստանի վրայով մինչեւ շաբաթ օրը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ