News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Մի բան ակնհայտ է, որ Հայաստանն իր ինքնիշխանությունն ու անկախությունը, իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը։

«ՀՀ բնակչութան ճնշող մեծամասնությունը առաջնորդվում է փաստերով։ 2020 թվականի դեկտեմբերին երբ գրավվում էր Խծաբերդը եւ Հին Թաղերը, մենք թեքվե՞լ էինք Արեւմուտք, 2021 թվականի ապրիլ-մայիսին երբ ադրբեջանական զինված ուժերը ապօրինաբար ներխուժեցին Սեւ լիճ, մենք թեքվե՞լ էինք Արեւմուտք, 2022 թվականին երբ ադրբեջանական զինված ուժերը ապօրինաբար ներխուժեցին Փառուխ, մենք թեքվե՞լ էինք Արեւմուտք, 2022-ի սեպտեմբերին երբ հարձակում տեղի ունեցավ ՀՀ սուվերեն տարածքի վրա, մենք թեքվե՞լ էինք Արեւմուտք։ ՀՀ-ն շատ անկեղծ է եղել իր դաշնակիցների հետ, մենք չենք դավաճանել, ինչ խոստացել ենք, արել ենք: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանն իր ինքնիշխանությունն ու անկախությունը, իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու է»,- ասել է Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության այն մասին, թե Երեւանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի եւ Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը եւ երկիրը դարձնելով Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ 

Հարցին, թե ինչո՞ւ է եւ՛ երկրի ներսում, եւ՛ արտաքին հարաբերություններում իրավիճակն այսպիսին, Ռուբինյանը պատասխանել է.

«Ես ասում էի՝ կան ներքին եւ արտաքին ուժեր, որոնք փորձում են Հայաստանում հուսալքություն, քաոս, անհասնակալի իրավիճակներ հրահրել։ Դրա համար կարող էր օգտագործվել ամեն ինչ՝ սահմանային լարումներ, Երեւանի ավագանու ընտրությունները, Ղարաբաղում իրավիճակն օգտագործվել։ Ըստ էության, մենք մտել ենք ավելի սրված փուլ։ 3 բան անընդհատ համադրվում է իրադարձություններում՝ հարձում սահմանին, ընդդիմության հանրահավաք, ընտրություններ։ ՀՀ ժողովրդին փորձում են ներարկել հուսալքություն, որ սա երկիր չի, այստեղ ապագա չկա, գուցե մեզ անկախություն պետք էլ չի, մենք վատ ազգ ենք, լրատվական տեռորը, մեր ընդդիմությունը, որին դժվար է անվանել մեր ընդդիմություն, այս ամենը այդ ծրագրի շրջանակներում է։ Փորձ է արվում կասկածի տա դնել ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հիբրիդային հարձակում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության անկախության դեմ»։

Հարցին՝ ի վերջո Արեւմուտքը Հայաստանին առարկայական օգնություն ցույց տալո՞ւ է, եթե ոչ, ապա ավարտը լավ չի լինելու, եւ գուցե ընդդիմությունը գա՞ իշխանության, Ռուբինյանն արձագանքել է.

«Լեռնային Ղարաբաղում ընդդիմադիրները եկան իշխանության, տեսանք՝ ոնց դա ավարտվեց։ Մենք չպետք է տրվենք քաոսի, հանրությանը մոբիլիզացնել, չթողնել ՝ միմյանց մեջ որթ ընկնի միմյանց կամ Հայաստանի ապագայի հանդեպ։ Մենք մեր շուրջ պետք է ստեղծենք կայությունուն։ Բոլոր շահագրգռված կողմերի, բոլոր հարեւանների հետ գտնենք կայունության բանալին։ Մենք վճռականորեն գնալու ենք մեր անկախության եւ ինքիշխանության պաշտպանության ուղղությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ