News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շարունակվում են անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու նրա իշխանության հեռացման պահանջով: Այս օրերին ոստիկանությունը անընդհատ բերման է ենթարկում հարյուրավոր մեր քաղաքացիների, ընդ որում, անհամաչափ ուժ կիրառելով, քաղաքացիներին նույնիսկ վնասվածքներ հասցնելով: Սակայն հետաքրքիր է, որ ինչքան շատ են բերման ենթարկվում մարդիկ, այնքան մեծանում է մասնակիցների քանակը: Ավելին, սոցցանցերում բերման ենթարկվողները տեղեկացնում են այդ մասին ոչ թե պարզապես իրազեկման «տոնայնությամբ», այլ նույնիսկ հպարտությամբ:

Ստացվում է՝ այս իշխանության կողմից բերման ենթարկվելն ինքնին պատիվ է հայրենիքի համար մտահոգ յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը փաստացի մնացել է իրավապահ համակարգը, և այն, որ դարձել է հայ մարդ ծեծել ու բերման ենթարկել տվող, նորություն չէ: Իսկ թե ինչու են ոստիկաններն իրենց «հենարանային» պարտականությունը նման վայրագությամբ, չարությամբ, «աբիժնիկությամբ» կատարում, առանձին թեմա է: Թերթի նախորդ համարում, անդրադառնալով հատկապես կարմիր ու սև բերետավորների դաժան, երբեմն նույնիսկ անմարդկային պահվածքին, ի թիվս այլ պատճառների, նշել էինք, թե «հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը նրանց կրկնակի կամ եռակի պարգևավճար է խոստացել»:

Պարզվեց, որ իրականում խոսքը նույնիսկ խոստման մասին չէ, այլ հենց առարկայական պարգևավճարի: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով ոստիկանները բավական «սոլիդ» պարգևավճարներ են ստացել: Ուշագրավ է, որ նրանք պարգևավճար չէին ստացել նույնիսկ ոստիկանության օրվա առթիվ: Իսկ ահա այս օրերին ստացել են: Հետաքրքիր «զուգադիպություն» է, այնպես չէ՞»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ