News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության ղեկավարությունը պատգամավորներին օրերս հրահանգել է Երեւանից չբացակայել, թեեւ հարկ չեն համարել բացատրել, թե ինչու: Ասել են` նման հրահանգ կա վերեւից։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ դեռեւս 2-3 ամիս առաջ է քննարկվել Արցախի խնդրի «լուծման» այս սցենարը: Փաշինյանը ՔՊ-ականների մոտ անկեղծացել է, որ արցախցիներին վերջը տեղահանում է սպասվում, որոշել են, որ այդ դեպքում պետական բոլոր կառույցները պետք է աշխատեն` տեղավորեն արցախցիներին Հայաստանում, բայց ոչ մի դեպքում՝ Երեւանում, հակառակ դեպքում իրենք իրենց ձեռքով իրենց իշխանության տակ ռումբ կդնեն։ Ի դեպ, այսօր էլ ՔՊ-ում համոզված են, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ պահից թույլ չեն տա, որ մարդիկ լքեն Արցախը, քանի որ իրենց առաքելությունն ավարտված կլինի Արցախում:

Որոշ տեղեկություններով, ռուսների հաշվարկով՝ 20-25 հազար արցախցի կմնա, որ իրենց համար Արցախում մնալու լեգիտիմ հիմք ապահովեն: Այդ մասին հարցին Պուտինի մամուլի խոսնակը երեկ պատասխանել է. «Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ»։ Երեկվա դրությամբ մոտ 7 հազար արցախցի է Հայաստան տեղափոխվել, պաշտոնական տվյալներով՝ 120 հազար մարդ էր ապրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջիկայում ներքաղաքական կյանքի գլխավոր թեման կարող են դառնալ ընտրությունները. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հայաստանում տեղի է ունենում հայ ժողովրդի ինքնությունը փոխելու, ուրիշ ժողովուրդ դարձնելու տրանսֆորմացիան…  
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան
Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը դատարանում է, եւ նրան...
«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրել
Մեր տեղեկություններով՝ նիստից մեկ օր առաջ երեկոյան ուշ ժամի ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել...
«Փաստ». ՔՊ-ի քաղաքական դպրոցի ինտրիգները. Ով է լինելու դպրոցի կոորդինատորը
Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ մի քանի ամիս խորքային...
«Ժողովուրդ». Ինչ խաղի կանոններ են փոխվել հիմա. ինչու Սամվել Բաբայանը եկավ քննիչ հանձնաժողով
Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն...
«Հրապարակ». Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստում
Նիստից հետո Սամվել Բաբայանի` լրագրողների հետ ճեպազրույցում ասածներից էլ էր զգացվում նրա բացասական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ