News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ն, պարզվում է, ոչ միայն քաղաքական եւ անվտանգության հարցերում է աջակցում Ադրբեջանին, այլեւ` տեղեկատվական: Ուրբաթ օրը Հանրապետության հրապարակում իրականացված խաղաղ ակցիաները հեռարձակվել են նաեւ ադրբեջանական հեռուստաալիքներով` ուղիղ եթերի ֆորմատով, ինչը նշանակում է, որ տեղում լրագրողական խումբ են ունեցել: Առաջինը դա նկատել է «Երկիր մեդիայի» տնօրեն Բագրատ Եսայանը, ով անմիջապես շտապել է Հանրապետության հրապարակ՝ պարզելու, թե ովքեր են Ադրբեջանի համար ուղիղ եթեր ապահովում:

Պարզվել է, որ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանքներ տանող օպերատորներն ազգությամբ ռուսներ են` ռուսական Rutply հեռուստաալիքից: Նրանք Եսայանի հետ զրույցում արդարացել են, որ տեղյակ չեն, թե ինչպես է Ադրբեջանն իրենց ուղիղ եթերից օգտվում: Հավաքի մասնակիցները ռուս օպերատորներին՝ ստիպել են անջատել ուղիղ եթերը, որպեսզի տեսնեն՝ ադրբեջանական ալիքների ուղիղ եթերը նույնպե՞ս անջատվում է:

Ռուս օպերատորների ուղիղ եթերն անջատելուն պես անջատվել են նաեւ ադրբեջանական ուղիղ եթերները: Դա տեսնելով` ռուս օպերատորները հեռացել են տարածքից եւ անհետացել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ. «անբարեկիրթ վարքագիծ» է դրսեւորել
Մասնավորապես՝ դատախազը դրսևորել է դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր...
 «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը. Ռուբեն Մելիքյան
Դեռ քաղաքացիները չեն շտապում միանալ «Զանգ»-ին։ Դեռ։ Հուսով եմ՝ շուտով վրանն ու զանգը իրենց դերը...
«Ժողովուրդ». Որքան ունեցվածք ունի հլու-հնազանդ կոճակ սեղմող պատգամավորը
Պատգամավորը հայտարարագրել է 2016 թվականին նվիրատվություն ստացած մեկ բնակարան բազմաբնակարան...
«Իրավունք». Նոր տարի, Երեւանի նոր քաղաքապետ
Այս մասին են խոսում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ավագանու անդամները, սակայն այդ խոսակցությունները...
«Հրապարակ». ՔՊ գրասենյակում չեն տեղավորվում
Նախաձեռնող խումբը կամ, այլ կերպ ասած՝ կուսակցական ակտիվը, ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի հավաքվում...
«Ժողովուրդ». Դատախազի պաշտոնի հետ՝ անհամատեղելի. ինչ է պարզվել դատախազության պաշտոնյայի մասով
Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ