News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Երեւանի տարբեր հատվածներում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։ Մասնավորապես, փակվել է Արշակունյաց պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկը՝ Կրկեսի մոտ: Փակվել են նաեւ Կորյունի փողոցի՝ Աբովյանի փողոցի մոտակա հատվածը։

Որոշ հատվածներում կարմիր բերետավորներն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանները հայտարարում են, որ քաղաքացիների գործողություներն անօրինական են, հորդորում ազատել փողոցները, քանի որ խաթարում են այլոց ազատ տեղաշարժի իրավունքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ