
Ճապոնիայի կառավարությունը կշարունակի հետեւել իրավիճակի զարգացմանը Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ կրկին կոչ է անում կողմերին դիմել տարաձայնությունների լուծման դիվանագիտական ճանապարհին, մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի արտաքի գործերի նախարար Յոկո Կամիկավան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԼՂ-ում իրավիճակի սրվելուց հետո ես անհապաղ հրապարակեցի հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել մարտական գործողությունները։ Դրանից հետո, որքան մեզ հայտնի է, Ադրբեջանի եւ էթնիկ հայերի կազմակերպության միջեւ ձեռք է բերվել համաձայնություն հրադադարի մասին։ Ճապոնիան կշարունակի ուշադիր հետեւել իրավիճակի զարգացմանն այդ շրջանի բնակչության հետ կապված եւ առհասարակ իրավիճակի զարգացմանը տարածաշրջանում»,- նշել է նախարարը։
Կամիկավան կրկնել է իր կոչը «բոլոր կողմերին՝ օգտագործել երկխոսության միջոցները խաղաղ ճանապարհով տարածաշրջանում առկա հարցերը լուծելու համար»։