News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:

Փոխվարչապետը ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը  Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործընթացում։

«Դժբախտաբար, մեր տարածաշրջանում առկա արտաքին անվտանգության մարտահրավերները և դրանցից բխող հետևանքները սպառնում են Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն։ Չնայած դրան՝ մեր կառավարությունը հավատարիմ է որդեգրած օրակարգի իրականացմանը՝ վստահ լինելով, որ այն կարող է ապահովել նաև անվտանգություն և ինքնիշխանություն», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը, ԼՂ-ից բռնի տեղահանվող բնակիչների խնդիրները։ Տիգրան Խաչատրյանը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կեցության վայրով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարվող քայլերը։

Սամանտա Փաուերն ընդգծել է ԱՄՆ կառավարության և մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը նշել է, որ ՀՀ-ին տրամադրված աջակցությունը վերջին ժամանակաշրջանում եռապատկվել է և միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել օժանդակել կառավարությանը նոր ի հայտ եկած խնդիրների կառավարման հարցում։

Կողմերը քննարկել են այն ծրագրերը և առաջնահերթությունները, որոնց շուրջ առաջիկայում կկենտրոնացվեն ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ