
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել երկրի զորքերին «անսասան ռազմական ոգի» ձեւավորել եւ ավելի շատ մարզվել, տեղեկացրել է AP-ն։
«Մեր հուսալի ազգային պաշտպանության անկյունաքարը, նախ եւ առաջ, ձեր անսասան ռազմական ոգին է»,- ասել է Յունը Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ «Ես ձեզ կոչ եմ անում ավելի շատ մարզվել ամեն օր՝ պահպանելով կարգապահությունը, որն անհրաժեշտ է իրական մարտական գործողությունների ժամանակ»։
Նա Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն անվանել է «գոյաբանական սպառնալիք մեր ժողովրդի համար» եւ հավաստիացրել է, որ Հարավային Կորեայի զինվորականները պատասխան միջոցներ կձեռնարկեն հյուսիսկորեական ցանկացած սադրանքի դեմ։ Եթե Հյուսիսային Կորեան միջուկային զենք կիրառի, նրա կառավարությանը վերջ կդրվի, նշել է նա։