
Չինաստանը բանակցում է ԱՄՆ-ի հետ, թե ով է ներկայացնելու ասիական երկիրը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովում մոտ երկու ամիս հետո, տեղեկացրել է Bloomberg-ը։
Պեկինում կայացած ճեպազրույցում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Սի Ծինփինը կմասնակցի նոյեմբերին կայանալիք միջոցառմանը՝ հայտարարելով. «Մենք շփումների մեջ ենք համապատասխան կողմերի հետ եւ ժամանակին հայտարարություն կանենք»։
Վանն ավելացրել է, որ Չինաստանի նախագահը «մեծ նշանակություն է տալիս բազմակողմ դիվանագիտությանը», եւ ասել է, որ իր երկիրը «երբեք բացակա չի լինում կարեւոր համաժողովներում»։
Սսիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, որը կայանալու է Սան Ֆրանցիսկոյում, Սի Ծինփինին եւ նախագահ Ջո Բայդենին առաջին հանդիպման հնարավորություն կտա Բալիում անցած տարվա նոյեմբերի հանդիպումից հետո։
Այս ամիս ավելի վաղ Վանը Մալթայում հանդիպել էր ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, նրանք քննարկել էին երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման հարցը։