News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային աջակցությունը էթնիկ հունգարների իրավունքների սահմանափակման հետ կապված մտավախության առիթով, գրել է The Hill-ը։

Օրբանը խորհրդարանին տեղեկացրել է, որ դեմ է Ուկրաինայի 2017թ. օրենքին, որը սահմանափակում է էթնիկ հունգարների մայրենի լեզվի իրավունքները, հատկապես դպրոցներում, եւ հայտարարել է, որ Հունգարիան չի աջակցի Ուկրաինային միջազգային հարցերում «այնքան ժամանակ, մինչեւ որ նախորդ օրենքները չվերականգնվեն»։

Նա ասել է. «Հունգարիան ամեն ինչ անում է խաղաղության համար» Ուկրաինայի պատերազմում։ «Բայց, ցավոք, ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, զոհ են դառնում տասնյակ հազարավոր մարդիկ։

Հունգարիան բազմիցս քննադատել է Եվրամիության օգնության փաթեթներն Ուկրաինային։

Օրբանը նշել է, որ չարժե շտապել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու հարցում։ Միայն Հունգարիան եւ Թուրքիան առայժմ չեն վավերացրել Շվեդիայի անդամակցությունը։

Հունգարիան  եվրոպական երեք երկրներից մեկն է, որը վեճի մեջ է Ուկրաինայի հետ ցորենի ներմուծման հարցում։

Այս ամիս Ուկրաինան հայտարարել է, որ դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային հացահատիկի ներմուծումն արգելելու համար։

Հացահատիկի շուրջ վեճը զայրացրել է Լեհաստանին։ Վարչապետ Մաթեուշ Մորավիցկին անցած շաբաթ հայտարարել է, որ իր երկիրն այլեւս զենք չի մատակարարի Ուկրաինա։

Վարշավայի այս քայլը կտրուկ շրջադարձ էր, քանի որ Լեհաստանը Ուկրաինա զենքի խոշոր մատակարարն է եւ նրա ամենահավատարիմ դաշնակիցներից մեկն էր։ Դա հանգեցրել է աճող մտավախության Արեւմուտքի կողմից Ուկրաինային աջակցության հարցում, քանի որ Ուկրաինան հենվում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ դաշնակիցների վրա ռազմական գործողություններ վարելիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրիմն ավելի հեշտ է վերադարձնել, քան Դոնբասը. Զելենսկի
Մասնավորապես, քանի որ պատերազմը շարունակվում է ուղիղ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում արդեն շուրջ 10 տարի...
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին կրկնակի արգելապատնեշներ է տեղադրել 
Եթե ​​մարդիկ ժամանեն, մենք նրանց կուղղորդենք այնտեղ, որտեղից նրանք կարող են օրինական ճանապարհով մուտք գործել Ֆինլանդիա...
Ստոլտենբերգը բացառել է ռազմադաշտում էական փոփոխությունները՝ Կիևին F-16-ների մատակարարման դեպքում
Նա կոչ է արել  «պատրաստվել երկար ու դժվարին մարտերի»
The Economist. Զելենսկու և Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի միջև բաց կոնֆլիկտը երկարատև հակահարձակման արդյունք է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի...
Սթոլթենբերգ. Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ
Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են...
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ստեղծել «ձմեռային վահան» Ուկրաինայի վրա
Ուկրաինայի դաշնակիցները պետք է ստեղծեն «պաշտպանական վահան»...
Ամենաշատ