
Ներկայացուցիչների պալատի՝ նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հարցով զբաղվող կոմիտեն առաջին լսումները կանցկացնի այս հինգշաբթի՝ սեպտեմբերի 28-ին։
Կոնգրեսական Ջեյմս Քոմերը (հանրապետական Քոնեկտիկուտից), որը Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեի նախագահն է, հայտնել է, որ վկաները «ապացույցներ կներկայացնեն, որոնք այսօրվա դրությամբ հայտնաբերված են, եւ կլսեն իրավաբանական եւ ֆինանսական փորձագետներից այն հանցագործությունների մասին, որոնք կարող էին կատարած լինել Բայդենները»։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը իմփիչմենթի գծով հետաքննությունն անվանել է «անհիմն», հանրապետականներն առ այսօր որեւէ ուղիղ կապ չեն գտել Բայդենի եւ նրա որդու՝ Հանթեր Բայդենի Ուկրաինայում կամ Չինաստանում գործողությունների միջեւ։
Քոմերը նշել է, որ իր կոմիտեն եւ Ներկայացուցիչների պալատի մյուս կոմիտեները «հայտնաբերել են բազմաթիվ ապացույցներ, որ նախագահ Ջո Բայդենը չարաշահել է իր պետական պաշտոնը հանուն իր ընտանիքի ֆինանսական շահի»։
Ցուցմունքներ տալ պատրաստվող վկաների մեջ են դատական հաշվապահ Բրյուս Դուբինսկին, արդարադատության նախարարության հարկային բաժնից գլխավոր դատախազի նախկին օգնական Էյլին Օ՛Քոնորը եւ իրավունքի պրոֆեսոր Ջոնաթան Թերլին։