News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Պեկինը կդիմակայի «ռազմական դաշինքների անիմաստ ընդլայնմանը», ասել է արտաքին գործերի նախարար Վան Ին։

Չինաստանը վաղուց նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի տիպի ռազմական դաշինք ստեղծելու ցանկացած փորձ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակամարտության առիթ կհանդիսանա։

Վան Իի խոսքով՝ Չինաստանը կդիմակայի ռազմական դաշինքների անիմաստ ընդլայնմանը եւ այլ երկրների անվտանգության տարածքի սեղմմանը։ Նա նշել է, որ Պեկինը կձգտի «տարաձայնությունները եւ վեճերը երկրների միջեւ լուծել  երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով»։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը լայն ծրագիր է ներկայացրել Պեկինի արտաքին քաղաքական նպատակների մասին։

«Ընդհանուր ապագայի գլոբալ հանրության կերտումը առաջ ընթանալու ճանապարհն է աշխարհի բոլոր ժողովուրդների համար»,- նշվել է չինական «Սինհուա» տեղեկատվական գործակալության հրապարակած փաստաթղթում։ «Բայց այդ նպատակին չի կարելի հասնել մի ակնթարթում։ Մենք պետք է անդադրում ջանքեր գործադրենք եւ համառորեն առաջ ընթանանք»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ