
Սինգապուրի բանակի մասնագետները պայթեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 100 կիլոգրամանոց ռումբ, որը գտնվել էր շինհրապարակում, տեղեկացրել է AFP-ն։
Ավելի քան 4 000 մարդ տարհանվել է մոտակա տներից։
Չպայթած ավիացիոն ռումբը հայտնաբերվել էր անցած շաբաթ համատիրության շինհրապարակում, Բուքիտ Թիմահ քաղաքի հյուսիսարեւելյան արվարձանում։
AFP լրագրողի խոսքով՝ զինվորականները ռումբը պայթեցնելուց առաջ տեղանքում ավազի պարկեր են դրել։
Մոտակա փողոցներում մեքենաներ չեն եղել, իսկ 200 մետրանոց սահմանագիծը, որը դրվել է պատահարի վայրում, պահել է տեղի բնակիչը, երբ տեղի է ունեցել պայթյունը։
Ոստիկանությունը բնակիչներին նախազգուշացրել էր, որպեսզի նրանք չվախենան ուժեղ պայթյունից եւ որքան հնարավոր է հեռու մնան այդ վայրից։