
43 տարեկանում մահացել է ապարտեիդի դեմ պայքարի հարավաֆրիկյան հերոս Նելսոն Մանդելայի թոռնուհին՝ Զոլեկա Մանդելան։ Նա մահացել է քաղցկեղից, տեղեկացրել է նրա ընտանիքը։
Զոլեկան Մանդելայի կրտսեր դստեր՝ Զինձի Մանդելայի եւ նրա առաջին ամուսնու՝ Զվելիբանզի Հլոնգվանեի դուստրն էր, տեղեկացրել է AFP-ն։
Ընտանիքը տեղեկացրել է, որ վերջերս կատարված սքանավորումը ի հայտ է բերել, որ քաղցկեղը բավական խորացած է, ախտահարվել էին նրա ազդրը, լյարդը, թոքերը, կոնքը, գլխուղեղը եւ ողնուղեղը։
«Մենք սգում ենք սիրելի թոռնուհու մահը»,- գրել է Նելսոն Մանդելայի հիմնադրամը։ «Նրա աշխատանքը քաղցկեղի կանխարգելման հարցում եւ անսասան հավատը հիվանդության՝ որպես դատավճռի հաղթահարելիության հանդեպ կշարունակեն ոգեւորել մեզ»։