News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սենատոր Բոբ Մենենդեսը մտադիր չէ հեռանալ պաշտոնից՝ երեք գործարարներից կաշառք ստանալու դատախազության մեղադրանքների հետ կապված։

Որոշ պաշտոնյաներ, ինչպես նաեւ Նյու Ջերսիի նահանգապետը Դեմոկրատական կուսակցությունից կոչ են արել, որ նա հրաժարական տա։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ եւ բարձրաստիճան դեմոկրատ Նենսի Փելոսին MSNBC-ին հայտնել է, որ, իր կարծիքով, Մենենդեսը պետք է հրաժարական տա։

Սենատում մնալու նրա որոշումը կարող է դժվարացնել այդ պալատում նրա կուսակցության ջանքերը փոքր մեծամասնության (51-49)  պահպանման հարցում, չնայած Նյու Ջերսին հանրապետական չի ընտրում 1972-ից։

Մենենդեսը ժամանակավոր հրաժարական է տվել Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնից։ Սենատի կանոնները պահանջում են, որպեսզի յուրաքանչյուր անդամ, որին մեղադրում են քրեական հանցագործություն կատարելու մեջ, հրաժարվի ղեկավար պաշտոնից, չնայած նա կարող է վերադառնալ պաշտոնին, եթե անմեղ ճանաչվի։

«Ես հավատում եմ, որ երբ ներկայացվեն բոլոր փաստերը, ես ոչ միայն կարդարացվեմ, այլեւ նախկինի պես կմնամ Նյու Ջերսիի նահանգից ընտրված»,- ասել է 69-ամյա Մենենդեսը՝ իրեն մեղադրանք ներկայացնելուց հետո առաջին անգամ ելույթ ունենալով ուրբաթ օրը։

ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ Մենենդեսը ոսկու ձուլակտորներ եւ հարյուր հազարավոր դոլարներ է ընդունել իր ազդեցությունը Եգիպտոսի կառավարությանն օգնելու հարցում օգտագործելու դիմաց եւ միջամտել է իրավապահ մարմինների հետաքննությանը գործարարների հանդեպ։

Դատախազները պահանջում են Մենենդեսի ակտիվների, ներառյալ նրա տան,  2019թ. արտադրության Mercedes-Benz կաբրիոլետի, 566 000 կանխիկ դոլարի, ոսկու ձուլակտորների եւ բանկային հաշիվներում առկա միջոցների բռնագանձում։

Մենենդեսն ասել է, որ նա աշխատել է, որպեսզի երկրներին, ներառյալ Եգիպտոսին, պատասխանատվության ենթարկեցնեն մարդու իրավունքների խախտումների համար, եւ որ կանխիկ դրամն իր տանը հանվել է նրա հաշիվներից եւ պահվել արտակարգ դեպքերի համար։

«Եթե նայեք իմ գործողություններին՝ կապված Եգիպտոսի հետ, կտեսնեք, որ իմ գործունեությունը մաքուր է եւ հետեւողական»,- ասել է նա։

Այս հետաքննությունը երրորդն է, երբ Մենենդեսը դաշնային դատախազության քննության տակ է, չնայած այդպես էլ չի դատապարտվել։

Սպասվում է, որ Մենենդեսը, նրա կինը՝ Նադին Մենենդեսը եւ գործարարները կկանգնեն Մանհեթենի դաշնային դատարանի առջեւ չորեքշաբթի օրը։ Մենենդեսին եւ նրա կնոջը ներկայացված մեղադրանքները նախատեսում են ազատազրկում 45 տարի ժամկետով, չնայած դատավորները նման գործերում սովորաբար նշանակում են առավելագույն հնարավորի նվազագույնը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել երկաթյա արգելապատնեշը և մոտ 50 մետր գլորվել ձորը
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Սուպերմարկետի պահարանում փամփուշտներ, ծալովի դանակ թողած երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված…
Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 8.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. Օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքներ...
Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր
Կայքի տեղեկություններով, ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը…
Էջմիածնում երկհարկանի  տուն է այրվել. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ