
Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Չինաստանը պայմանավորվել են գագաթնաժողով անցկացնել «մոտ ժամանակներս հարմար պահի»։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։
Երեք երկրները պայմանավորվել են գագաթաժողով անցկացնել ամեն տարի՝ սկսած 2008 թվականից ՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու համար, սակայն այդ նախաձեռնությունը խաթարվել է երկկողմ տարաձայնությունների եւ COVID-19 համավարակի պատճառով: Վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2019 թվականին։
Հարավային Կորեան առաջարկել է գագաթնաժողովն անցկացնել դեկտեմբերի վերջին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան հայտարարել է, որ երեք երկրները կիսում են բարձր մակարդակի բանակցությունները, այդ թվում՝ գագաթնաժողովները, որքան հնարավոր է շուտ վերսկսելու անհրաժեշտությունը: