News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը առցանց լսումների ընթացքում Կոնգրեսի ավելի քան 80 գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող ծայրահեղ ծանր իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման, դրան նախորդող ավելի քան 9 ամիսների շրջափակման, ինչպես նաև` ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարությունից։

Քննարկումը վարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը, տեղում իրավիճակը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Հանձնախումբն արձանագրում է, որ չնայած Կոնգրեսի անդամների, ամերիկահայ համայնքի, իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների բազմաթիվ կոչերին, վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է հումանիտար օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն շարունակել է ռազմական աջակցությունն Ադրբեջանին։

Լսումների ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկյան և միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել «Արցախում և դեպի Հայաստան մարդասիրական միջանցքի երկայնքով՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանի հետագա ագրեսիայից»։

Կոչ է արվել նաև արգելափակել ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ հարձակման և ցեղասպանական գործողությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
ECFR. Սյունիքով ցամաքային միջանցքի ստեղծումը զգալի ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, վիճելի...
Ամենաշատ