News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները միտումնավոր սխալ են սահմանում Արցախը լքող հայրենակիցների կարգավիճակը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին այն մասին, թե արդյոք ճիշտ է ստեղծված իրավիճակում ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ գտնվող պատմական հայրենիքը զանգվածաբար լքող Արցախի բնակիչներին որակել որպես «բռնի տեղահանված անձինք»։

«Հայաստանի իշխանություններն ամեն կերպ խուսափում են գործընթացը «ցեղասպանություն» որակելուց։ Այս բնորոշումը հայ փորձագետների կողմից տրված չէ, այն տրվել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից: Նա դեռ օգոստոսին հստակ բնորոշում տվեց տեղի ունեցողին եւ ավելին  կանխագուշակել էր Ադրբեջանի հաջորդ քայլերը՝ ցեղասպանություն, աքսոր եւ այլն։

Նախ պետք է ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանության հետեւանք է։ Այս դեպքում մարդկանց պետք է անվանել «ցեղասպանությունից փրկվածներ, վերապրածներ»։ ՀՀ իշխանությունները թե՛ Հաագայի դատարանում, թե՛ ՄԱԿ-ի կառույցների նիստերում ջանասիրաբար շրջանցում են հենց այս հարցը եւ իրավիճակը ներկայացնում որպես «սովորական» հումանիտար աղետ: Սա հումանիտար աղետ չէ։ Սա արտահոսող, իրականում ընթացող ցեղասպանություն է։ Եվ նրանք, ովքեր այժմ ստիպված են լքել իրենց հայրենիքը, մշտական բնակության վայրերը, պետք է դիտվեն ոչ թե որպես տեղահանվածներ, այլ ցեղասպանությունից փրկվածներ։

Մինչդեռ, Հայաստանի իշխանությունների բոլոր ձեւակերպումները կոչված են կոծկելու իրական իրավիճակը, այն է՝ 21 - րդ դարի ցեղասպանությունը, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ եւ կրկնում է ամենադաժան մեթոդները՝ էթնիկ խմբի արտաքսումն ու ոչնչացումը։ Նման գնահատական է տվել Լեմկինի ինստիտուտը»,-նշեց առաջին օմբուդսմենը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ