News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի օրերին իսրայելական ԶԼՄ-ները որեւէ կերպ չեն արձագանքել այդ արյունալի իրադարձություններին, դա խիստ բացասական միտում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Մենդել Կորսունսկին։

Նրա խոսքով՝ լռության քաղաքականությունը սկսվել է դեռ անցած տարվա դեկտեմբերից, երբ Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը՝ անցակետ դնելով Լաչինի միջանցքում, դրանով իսկ տալով հումանիտար ճգնաժամի մեկնարկը. «Տեղի ԶԼՄ-ները ոչ մի կերպ չարձագանքեցին Արցախի շրջափակմանը եւ հումանիտար ճգնաժամին, նաեւ գրեթե ոչ մի արձագանք չեղավ Արցախի հայ բնակչության դեմ ագրեսիայի սկզբից։ Ես անձամբ Ադրբեջանի գազանությունների մասին ապացույցներ եմ ուղարկել շատ պարբերականների... պատասխան այդպես էլ չի եղել։ Ցավոք, այս միտումը այն բանի ապացույցն է, որ ԶԼՄ-ներն Իսրայելում արդեն ազատ չեն, ինչպես առաջ»։

Կորսունսկին նշել է, որ միայն քչերը հավատարիմ մնացին լրագրողի մասնագիտությանը. «Հանուն արդարության արժե նշել Haaretz թերթը, որտեղ հայտնվեց հրապարակում «Բավական է զենք վաճառեք Ադրբեջանին եւ օգնեք հայերի դեմ նրա պատերազմին» վերնագրով։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել Յուավ Զեավին Առաջին ալիքից, որը հոդված գրեց Արցախի իրավիճակի եւ նրա հայ բնակչության ողբերգության մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ