News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կարծում է, որ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Սա այն է, որը մենք արդեն որոշ ժամանակ առաջ ենք մղում: Մենք հրապարակայնորեն ասել ենք, որ դա հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների։ Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նշում եմ, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն երկու երկրների միջև առկա անջրպետը»,- ասաց նա:

Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է ստեղծված իրավիճակով։ «Ես կասեմ, որ այն առումով, ինչ մենք կարևոր ենք համարում, դա առաջին հերթին հրադադարի պահպանումն է, որն այժմ գոյություն ունի, հետագա ռազմական գործողությունների բացակայությունը. երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, եւ երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի»։

«Ինչ վերաբերում է տեղում տիրող հումանիտար իրավիճակին, ապա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը պետք է կարողանա ապրել իր տներում խաղաղ և արժանապատիվ, եւ հարգվեն նրանց իրավունքները և անվտանգությունը, եթե նրանք դա ցանկանում են: Նրանք, որոնք ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է ապահով անցում ստանան չեզոք, անկախ երրորդ կողմի հսկողության ներքո: Իսկ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և ապահովելու համար, որ բոլորի նկատմամբ մարդկայնորեն վերաբերվեն, ներառյալ նրանց, ում զինյալներ են համարում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
ECFR. Սյունիքով ցամաքային միջանցքի ստեղծումը զգալի ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, վիճելի...
Ամենաշատ