News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանը կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնելու իր խոստումը, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հող նախապատրաստի Անկարայում F-16 կործանիչների վաճառքի համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով ՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը անցյալ շաբաթ Նյու Յորքում:

ԱՄՆ վարչակազմը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կապում է Անկարայի կողմից Շվեդիայի հայտի վավերացման հետ:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ