
Ադրբեջանը հավաստիացնում է, որ պատրաստ է «բժշկական միջանցք» տրամադրել ԿԽՄԿ-ին Ստեփանակերտում պայթյունի հետեւանքով տուժածներին տարհանելու եւ օգնություն ցուցաբերելու համար։
«Այժմ մենք բացառության կարգով աշխատում ենք, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու իրավունք տանք բժշկական տարհանման եւ օգնություն ցուցաբերելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։