
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է Թուրքիա այցելել հոկտեմբերին կամ նոյեմբերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նրա խոսքով ՝ դրանից հետո ինքը փոխադարձաբար կպատասխանի այդ այցին։
Էրդողանն ու Նեթանյահուն առաջին անգամ անձամբ հանդիպել են անցյալ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։