News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ցանկանում է կենցաղային ջերմատաքացուցիչները փոխարինել ջերմային պոմպերով՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու նպատակով, հայտարարել է Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Քրիստոֆ Բեշուն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված բազմամյա բնապահպանական ծրագրի շրջանակներում Ֆրանսիան նախատեսում է փուլ առ փուլ հրաժարվել ածխի մնացած մի քանի էլեկտրակայաններից, խրախուսել ֆրանսիացիներին հրաժարվել ջերմային շարժիչներից՝ հօգուտ էլեկտրական մեքենաների եւ խթանել ջերմային պոմպերը՝ որպես ջեռուցման միջոց:

Ֆրանսիան մտադիր է մինչեւ 2030 թվականը 55%-ով  կրճատել ջերմոցային գազերի մաքուր արտանետումները ՝ համեմատած 1990 թվականի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ