
ԵՄ-ն Իլոն Մասկին հորդորել է հետեւել կեղծ լուրերի մասին նոր արմատական օրենքներին այն բանից հետո, երբ պարզվել է, որ X-ը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, ունի ապատեղեկատվական գրառումների ամենաբարձր տոկոսը բոլոր խոշոր սոցիալական ցանցերի շրջանում, գրում է Guardian-ը:
Վերլուծվել է ապատեղեկատվության հարաբերակցությունը նոր զեկույցի համար, որն առաջին անգամ բացահայտում է ամբողջ ԵՄ-ում սոցիալական ցանցերում կեղծ լուրերի շրջանակը.միլիոնավոր կեղծ հաշիվներ ջնջվել են TikTok-ի եւ LinkedIn-ի կողմից:
Facebook-ը դարձել է օրենքը խախտողներից երկրորդը։
Այնուամենայնիվ, Facebook-ը եւ այլ տեխնոլոգիական հսկաներ, ներառյալ Google-ը, TikTok-ը եւ Microsoft-ը, ստորագրել են ԵՄ-ի կողմից մշակված օրենսգրքի տակ։
Twitter-ը դուրս է եկել օրենսգրքից, սակայն նոր օրենքի համաձայն այն պարտավոր է պահպանել կանոնները, հակառակ դեպքում նրան սպառնում է արգելք ամբողջ ԵՄ տարածքում:
LinkedIn-ի սեփականատեր Microsoft ընկերությունը դադարեցրել է 6,7 մլն ֆեյք էջերի ստեղծումը եւ ջնջել 24 000 ֆեյք կոնտենտ։
Google-ին պատկանող YouTube-ը ԵՄ-ին հայտնել է, որ հեռացրել է ավելի քան 400 ալիք, որոնք մասնակցում են համակարգված ազդեցության գործողություններին, որոնք կապված են Ռուսաստանի կողմից հովանավորվող ինտերնետային հետազոտությունների գործակալության հետ։
TikTok- ը հեռացրել է գրեթե 6 միլիոն կեղծ հաշիվ եւ 410 չստուգված գովազդ:
Google-ը հեռացրել է գովազդները գրեթե 300 կայքերից, որոնք կապված են «պետության կողմից ֆինանսավորվող քարոզչական կայքերի» հետ։