News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն 5 մլն եվրոյով կավելացնի  հումանիտար ֆինանսավորումն՝ ի պատասխան աճող պահանջմունքների, կապված Արցախում ճգնաժամի հետ։

«Սպասվում է, որ հակամարտության էսկալացիան եւ դրան հաջորդած հրադադարը առաջ կբերեն մարդկանց զանգվածային հեռացում Արցախից Հայաստան, սահմանն արդեն հատել է մոտ 13 500 փախստական։ Միեւնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում նկատվում է պարենի սուր անբավարարություն եւ էլեկտրականության ու ջրի հասանելիության բացակայություն։

5 մլն եվրոյի չափով հումանիտար ֆինանսավորումը ներառում է 500 000 եվրո շտապ աջակցություն, որը հայտարարվել էր անցած շաբաթ, եւ 4,5 մլն եվրոյի չափով նոր ֆինանսավորում, որը տրամադրվում է, որպեսզի.

  • Օգնեն Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց։ Այդ օգնությունը տեղ կհասցվի ԵՄ տարբեր հումանիտար գործընկերների միջոցով, որոնք գործում են Հայաստանում, եւ կընդգրկի մոտ 25 000 մարդ։ Առաջնահերթ է դրամական օգնության, բնակարանի, պարենային անվտանգության եւ գոյության միջոցներով ապահովման հարցում օգնության հատկացումը։
  • Օգնել Արցախում խոցելի մարդկանց։ Այդ օգնությունը ուղղվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով եւ ուղղվելու է մոտ 60 000 մարդու՝ սննդամթերքով, բուժական սպասարակմամբ, բնակարանով եւ լոգիստիկայով ապահովելու համար։

ԵՄ-ն նաեւ տարածաշրջան կուղարկի հումանիտար հարցերի փորձագետի, որը կաշխատի հումանիտար գործընկերների հետ տեղերում, որպեսզի ապահովի ճգնաժամին արագ արձագանքումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս...
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
Ամենաշատ