News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Փաշինյանի բանավոր հայտարարությունները սպասարկում են հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ուղղակի սպառնալիքի բացակայության մասին։

«Փաշինյանի ասածը կարելի էր նորմալ հայտարարություն ընդունել Ադրբեջանի նախագահի, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից։ Հայաստանի վարչապետի շուրթերով դա ժխտում է այն ամենը, ինչ ասում եմ ոչ միայն ես, այլ հայտնի ցեղասպանագետներ։ Սա պատահական հայտարարություն չէ»,-նշեց նա։

«Սա ոչ մի բանով չի տարբերվում 1915 թվականի Ցեղասպանությունից։ Սա նույնիսկ չի կարելի համեմատել հրեաների Հոլոքոստի հետ, երբ հանցագործությունը չի կատարվել հրեա ժողովրդի պատմական հայրենիքում։ Այժմ տեղի է ունենում հայ ազգի մի մասի ոչնչացում իր պատմական հայրենիքում եւ զրկում այդ հայրենիքից»,-ասաց Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարությունը նույն օրը ՄԱԿ-ի ԱԽ նիստում մեջբերել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ որպես Լեռնային Ղարաբաղում նորմալ իրադրության «ապացույց»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ