News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստացել քաղաքացիական անձանց նկատմամբ գործողությունների, բռնությունների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները միայն ռազմական թիրախներին էին ուղղվա՞ծ, թե նաեւ քաղաքացիական թիրախների:

«Միաժամանակ հաշվի առնելով այս պահին քաոսային իրավիճակը, եւ այս տրավման, որի միջով մարդիկ նցել են, պետք է լսել մարդկանց պատմությունները՝ իրավիճակը հասկանալու համար եւ այդ աշխատանքը նոր է սկսվում: Հաղորդումներն ընդգծում են, որ պետք է անկախ աչքեր լինեն ԼՂ տարածքում եւ դա լինի հիմա»,-ասաց նա:

Հարցին, թե ժամանակը չէ՞, որ միջազգային հանրությունը դիմի ավելի կոշտ միջոցների, այդ թցվում պատժամիջոցների Ադրբեջանի դեմ, Փաուերը պատասխանեց. «Նախագահ Բայդենի հանձնարարականով ես այստեղ եմ եկել, որպեսզի խոսեմ իշխանություններ, ՀԿ-ների եւ մարդկանց հետ, որոնք այդ սարսափելի իրավիճակում փախուստի են դիմում: Ես եւ նախագահ բայդենը կարեւորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետեւանքներ պետք է ունենա եւ որի մասին դուք շատ հարցեր եք տալիս: Դրա համար եմ ես այստեղ, որ տեղում փաստերին ծանոթանամ, նաեւ խորհրակցենք տարածաշրջանի իշխանությունների, մասնավորապես ՀՀ իշխանությունների հետ:

Երբ ես վերադառնամ, ներկայացնեմ պատմությունները, այդ ամենը օգնելու է, որպեսզի ԱՄՆ նախագահը, վարչակազմը կարողանան դիտարկվող տարբերակներից ընտրեն այն մեկը, որը կկիրառվի: Ես ուզում եմ նշել, որ այս պահին ակտիվ դիտարկվում են ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակներ: Լինելով այստեղ, ես իմ տեսածը, լսածը ներկայացնելու եմ վարչակազմի իմ գործընկերներին, թե որքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար: Միաժամանակ, մենք պատրաստ ենք աշխատել փախուստի դիմած մարդկանց կարիքները հոգալու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ