
Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխելու համար այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱՆ-ից:
Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն` բոլոր տուժածներին։