News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

F-16 կործանիչներ ձեռք բերելու Թուրքիայի շանսերն աճել են այն բանից հետո, երբ սենատոր Բոբ Մենենդեսը հեռացել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ԱՊ-ն:

Մենենդեսը՝ Նյու Ջերսիից ավագ դեմոկրատ սենատոր, դեմ էր Թուրքիային կործանիչներ վաճառելուն։ Անցյալ շաբաթ նա հրաժարվել է ազդեցիկ պաշտոնից այն բանից հետո, երբ դաշնային իշխանությունները նրան մեղադրել են անօրինական կերպով կանխիկ գումար եւ ոսկի ստանալու մեջ՝ Եգիպտոսի կառավարությանը եւ Նյու Ջերսիի գործարար գործընկերներին օգնելու դիմաց:

«F-16-ի հետ կապված մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի գործունեությունն էր մեր երկրի դեմ»,-ասել է Էրդողանը։

Անդրադառնալով վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջեւ տեղի ունեցած բանակցություններին ՝ Էրդողանն ասել է. «Օգտակար կլիներ այս իրավիճակը վերածել հնարավորության եւ կրկին հանդիպել Բլինքենի հետ։ Մենք կարող ենք արագացնել F-16-ի հետ կապված գործընթացը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ