
Կորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանը չեղարկել է միջկորեական հարաբերությունների զարգացման մասին օրենքով սահմանված՝ ԿԺԴՀ քարոզչական թռուցիկներ ուղարկելու արգելքը:
Դատավորները եկել են այն եզրակացության, որ համապատասխան օրենքը չափազանց սահմանափակում է խոսքի եւ դիրքորոշման արտահայտման ազատությունը։ Սահմանադրական դատարանի 7 անդամներ կողմ են քվեարկել այդ որոշմանը, երկուսը դեմ են արտահայտվել։
2020 թվականի հունիսին Հյուսիսային Կորեայի իշխանությունները պայթեցրել են միջկորեական կապի գրասենյակի շենքը ՝ ի պատասխան Սեուլի անկարողության՝ կանխելու հակակառավարական թռուցիկների ուղարկումը սահմանով։