News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը  անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել հոգեհանգստյան կարգ:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արարողության ավարտին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ կատարել է   Կոմիտասի «Ել, ել» ստեղծագործությունը:  

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խոսելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգության և կերպարի մասին, ընդգծել է, որ  Կոմիտաս վարդապետը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է, հայության հավաքական ուժի, ապրելու և արարելու խորհուրդն ու անկոտրում կամքի առհավատչյան:

Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ