News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսել է ավելի հաճախ նախընտրել թենիսի մարզակոշիկները հանրության շրջանում պարբերական սայթաքումների ֆոնին, հայտնում է Axios-ը։

«Քանի որ ընտրողները խորը մտահոգություններ են հայտնում նախագահի տարիքի և պաշտոնում նրա պիտանիության վերաբերյալ, Բայդենի թիմը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա նրան սայթաքել հանրության առաջ», - գրում է Axios-ը: Մասնավորապես, հունիսին սայթաքելուց հետո նա սկսել է ավելի հաճախ թենիսի կոշիկներ կրել՝ սայթաքելուց խուսափելու համար, նշում է պորտալը։

Բայդենի կուսակցության մի շարք ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ նախագահը կարող է կրկին ընկնել, հատկապես 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին, նշվում է հրապարակման մեջ։

Այսպես, Դեմոկրատական ​​կուսակցության որոշ անդամներ մասնավոր զրույցներում դժգոհություն են հայտնում Բայդենի թիմից՝ պետության ղեկավարի պարբերաբար անհարմար իրավիճակներում հայտնվելու պատճառով։ Հաճախ թվում է, թե նախագահը  չգիտի ուր գնալ ելույթից հետո, ասվում է տեքստում:

Ջո Բայդենը 2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր քանիցս գետնին է ընկել  հասարակության աչքի առաջ: Նույն տարում Բայդենը մի քանի անգամ ընկել է ինքնաթիռի թեքահարթակով բարձրանալիս, իսկ 2022 թվականին նա չի կարողացել պահել հավասարակշռությունը Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչում հեծանվով զբոսնելիս։ Վերջին անգամ  ԱՄՆ նախագահը սայթաքել է ավազի պարկի վրա Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական ​​արարողության ժամանակ վկայականներ հանձնելիս 2023 թվականի հուլիսին: Այս բոլոր միջադեպերը հաճախ ակտիվորեն լուսաբանվում էին պահպանողական լրատվամիջոցներում և ուժեղացնում էին ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցության քաղաքական գործիչների փաստարկները, որ Բայդենը չափազանց ծեր է պետությունը ղեկավարելու համար:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ