News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Վերջին 3 օրերի ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 2500 մարդ ՀՀ–ում ապահովվել է կացարանով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը համակարգում է կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները։

Նա հայտնեց, որ նրանցից մոտ 1000–ը բնակեցվել են Սյունիքի մարզում, 500–ը Վայքում են, ևս 500–ը` Գեղարքունիքի մարզում։

«Այս պահին ընթանում է նաև մնացած մասի տեղավորումը Տավուշի մարզի հյուրատներում և հյուրանոցներում»,– ասաց նա։

ՀՀ փոխվարչապետը հայտնեց, որ Գորիս ժամանած մարդկանց տրամադրվում են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ, բայց հաշվի առնելով մարդկանց մեծ հոսքը, այս գործըթացը բավական բարդ է ընթանում։

Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների հետ իր աշխատանքը չի ավարտի միայն մարդկանց կացարան տրամադրելով։ Հետագայում սոցիալական ծրագրեր կիրականացվեն, որպեսզի ՀՀ կառավարությունը նրանց բնակարանների վարձավճարները որոշ չափով փոխհատուցի, ինչպես նաև առաջնային կարիքները հոգալու համար դրամական աջակցություն տրամադրի և այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ