News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Աճյունների տեղափոխման հարցը մինչ այս պահը կազմակերպված է եղել, և այսօր նույնպես աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով զոհվածների աճյունների տեղափոխման և բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու ծանր վիճակում գտնվողների՝ Հայաստան տեղափոխելու գործընթացը:

«Մի քանի ժամ առաջ Կոռնիձորով Հայաստան տեղափոխվեցին այն աճյունները, որոնք վերջին դեպքերի հետ էին կապված, և համապատասխան աջակցության արդյունքում կհասցվեն մարդկանց հարազատներին՝ համապատասխան հուղարկավորություն կազմակերպելու համար:

Բայց նաև մենք այս լարված իրավիճակում հատկապես մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք արագ տեղափոխել դեպի Հայաստան այն մարդկանց, որոնք ունեն առողջական լուրջ վնասներ նույն այս դեպքերի առնչությամբ, և ոչ միայն, որովհետև նախորդ օրերին ևս հիվանդանոցներում գտնվում էին մարդիկ, որոնց առողջական վիճակը պահանջում էր շուտափույտ տեղափոխում:

Ինչո՞ւ եմ ասում, որ դժվարություններ կային: Որովհետև գիտեք, որ ընդամենը մեկ ճանապարհ է միացնում, որտեղ մարդկանց միաժամանակ մեծ հոսքի պատճառով երեկ երեկոյան այնպիսի իրավիճակ էր, որ երթևեկությունը հնարավոր էր միայն 1 կողմից, և 5 շարքով մեքենաների կուտակման պատճառով աներթևեկելի էր դարձել (ճանապարհը - խմբ.) երկար կիլոմետրեր տարածության վրա: Այսինքն՝ ֆիզիկապես ամենամեծ ցանկության դեպքում անգամ մեր կողմից դեպի Ստեփանակերտ գնալը շատ դժվար էր:

Այդ դժվարին հանգամանքներում առողջապահության նախարարությունը, մեր մյուս գործընկերները, որոնք որոշակի ընթացակարգեր պետք է համաձայնեցնեին, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ, կարողացել են համաձայնեցնել օդային փոխադրումների եղանակով վատ առողջական վիճակում գտնվող մարդկանց որոշ մասի տեղափոխումը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերջապես հնարավոր եղավ Ստեփանակերտ ուղարկել 2 տասնյակը գերազանցող շտապօգնության մեքենաներ, որոնք դեպի Հայաստան պետք է փոխադրեն այնտեղ գտնվող՝ ծանր առողջական վիճակով մարդկանց:

Տիգրան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ մի քանի ժամ առաջ ուղղաթիռով Այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել 7 անձ, որոնք տուժել էին բենզալցակայանի պայթյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ