
Լեռնային Ղարաբաղի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնեւի կենտրոնակայանը։
«Բենզալցակայանում պայթյունի հետեւանքով ստացած այրվածքներով հարյուրավոր տուժածներ շտապ բժշկական մասնագիտացված խնամքի կարիք ունեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ այժմ տառապում են սարսափելի, ցավոտ այրվածքներից։
ԿԽՄԿ-ն բոլոր կողմերին հիշեցրել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն նրանք պարտավոր են ապահովել վիրավորների եւ հիվանդների բժշկական խնամքը որքան հնարավոր է արագ: