
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 14։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Հայկ Թ․-ն իր վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենայով Սարուխան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանն ու քարերին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։