News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ակտիվիստները ներխուժել են տրանսպորտի նախարարության շենք՝ ի նշան բողոքի երկաթուղիների ազգային ընկերության Fret SNCF դուստր ձեռնարկության մասնակի վաճառքի եւ վերակազմավորման դեմ, որը զբաղվում է երկաթուղային բեռնափոխադրումներով։

Մի քանի տասնյակ ցուցարարներ ճեղքել են պահակակետը եւ ակցիա կազմակերպել բարձրահարկ շենքի նախասրահում, որտեղ գտնվում է գերատեսչությունը: Ակտիվիստները հնչեցնում են «Fret SNCF-ը չի վաճառվում» կարգախոսը։

ՆՄանատիպ ակցիաներ արդեն բազմիցս անցկացվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Այսպես, ավելի վաղ նրանք ներխուժել էին Euronext բորսայի շենքեր, շքեղության առարկաներ արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) գրասենյակ, ինչպես նաեւ Փարիզում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության սրահ։

Երթեւեկությունը մասամբ խաթարվել է մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանի մի շարք մերձքաղաքային գնացքների եւ էլեկտրագնացքների գծերում, այդ թվում՝ RER C, D եւ E, ինչպես նաեւ Transiliens N եւ P գծերում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ