
Ինդոնեզիայի նոր մայրաքաղաք Նուսանտարայում, բացի էկոլոգիապես մաքուր տրանսպորտից, կարգելվեն բոլոր մյուս փոխադրամիջոցները։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանը։
«Ամեն ինչ պետք է լինի էկոլոգիապես մաքուր և կանաչ, հատուկ մայրաքաղաքային շրջանում (Նուսանթարայի) հանածո վառելիք օգտագործող մեքենաներ չպետք է լինեն: Մենք բոլորս օգտագործում ենք էկոլոգիապես մաքուր մեքենաներ», - վարչակազմի ղեկավար Բամբանգ Սուսանտոնոյի խոսքերն է մեջբերում Antara գործակալությունը: Նա հավելել է, որ էկոլոգիապես մաքուր սահմանումը ներառում է էլեկտրական, ջրածնային և այլ մեքենաներ, որոնք կարող են նվազեցնել վնասակար արտանետումները:
Ինդոնեզիայի նախագահը մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու ծրագրերի մասին հայտարարել է 2019 թվականին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ մեգապոլիսը կհայտնվի Կալիմանտան կղզում մինչև 2024 թվականը։ Այդ նպատակի համար հատկացվել է գրեթե 32 միլիարդ դոլար, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծրագիրը կասեցվել էր։ Հունվարի կեսերին պետության ղեկավարը հայտարարեց, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա (թարգմանաբար նշանակում է «արշիպելագ»)։