
Հարավային Կորեայում պաշտպանական արդյունաբերության ընկերության երկու աշխատակից է զոհվել ծովային դեսանտի նախատիպային զրահամեքենան փորձարկելիս։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով պաշտպանական գնումների ծրագրերի վարչությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Պհոհան քաղաքի մոտակայքում գտնվող ծովափին, տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմանում։ Աշխատակիցները եղել են նախատիպային մարտական մեքենայի մեջ, որը սուզվել է ջուրը։ Նրանց գտել են ու տեղափոխել հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով նրանք մահացել են։
Գերատեսչությունից հայտնել են, որ դեպքի առթիվ ստուգում է անցկացնում: Ինչպես նշում է Yonhap-ը, խոսքը օդադեսանտային KAAV-II մարտական մեքենայի նախատիպի մասին է, որը մշակվում է Հարավային Կորեայի ծովային հետեւակի կորպուսի համար։