Արցախից Հայաստան տեղափոխված անձինք նախ մուտք են գործում Կոռնիձորի հաշվառման կայան, այնուհետեւ հաշվառման գործընթացը տեղի է ունենում Գորիսում՝ Դրամատիկական թատրոնում եւ 6-րդ դպրոցում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կանցկացվի նաեւ Վայքի կենտրոնում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւս նշել էր, որ Վայք քաղաքում բացվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունելության երկրորդ կենտրոնը:
Հիշեցնենք, որ առաջին նմանատիպ կենտրոնը բացվել էր ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մշակույթի տանը։