News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Լուիզիանա նահանգում աննախադեպ երաշտը սպառնում է հանգեցնել արտակարգ դրության Միսիսիպի գետի ծանծաղացման և Նոր Օռլեանի ջրի սակավության պատճառով՝ միաժամանակ նաեւ աղի մակարդակի բարձրացմամբ, ինչը այն դարձնում է ոչ պիտանի և վտանգ է ներկայացնում մեկ միլիոն տեղացի բնակչի համար, հաղորդում է NBC News-ը։

«Նոր Օռլեանը պատրաստվում է խմելու ջրի հարցում արտակարգ դրության: Երկարատև երաշտը Միսիսիպիի մակարդակը անբնական ցածր է պահում, և զգալիորեն կրճատված հոսքերը թույլ են տվել աղի ջրի հետ խառնվելը:

Նշվում է, որ գետի հոսքի ուժգնության նվազման պատճառով Մեքսիկական ծոցից աղի ջուրը սկսել է ներթափանցել Միսիսիպի։ Արդյունքում վտանգվել է ոչ միայն բուն Նոր Օռլեանի, այլև  շրջակա տարածքի ջրամատակարարումը։ Այդ շրջանի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ մեկ միլիոն մարդ:

Քաղաքի իշխանությունները նախապես ստորագրել էին արտակարգ դրության մասին հայտարարություն՝ մտավախություն ունենալով, որ առաջիկա շաբաթներին բնակչությունը կարող է դժվարություններ ունենալ անվտանգ խմելու ջրի հարցում։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ