
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով օգնական Սաշա Բեյքերը հեռախոսով քննարկել են երկու երկրների միջև տարածաշրջանային անվտանգության և ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ «Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել երկու երկրների միջև կապերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ», - նշում է մամուլի ծառայությունը։
Քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։