News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Հայաստանի հետ կապված թեմայից, հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի եւ դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին։  «Հայ ժողովրդի խաղաղությունը, բարգավաճումը կախված է հարեւանների հետ բարեկամությունից ոչ թե կռիվներից։

Հուսամ՝ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կյանքի կկոչվի  եւ եղբայր ու բարեկամ Ադրբեջանի ցամաքային եւ երկթագծի հետ կապը  Նախիջեւանի միջով անխափան կգործի։ Ուզում ենք մեր հարեւան Իրանի հետ միասին համատեղ նախագծերով տարածաշրջանը խաղաղության շրջանի վերածել»,–ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ