News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Հնարավոր է տարբերակ, որով որոշակի թվով հայեր կմնան Լեռնային Ղարաբաղում։ Ի՞նչ դեր կկարողանան խաղալ ռուսները, եթե այնտեղ  ռուսներ մնան։ Ի՞նչ դեր են նրանք իրականում, ըստ էության, խաղում: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը որևէ լուրջ հարցի շուրւ պարզապես չի կարող ազդել Ադրբեջանի վրա։

«Այնտեղ նույնիսկ ռուսների են սպանում, և Ռուսաստանը դրան ոչ մի կերպ չի կարող արձագանքել»,- հիշեցրել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը նկատել է, որ քաղաքական գործիչների համար հաճախ շատ դժվար է լինում ասել, որ իրենք են մեղավորը։

«Դուք առաջարկում եք, որ ռուս քաղաքական գործիչներն ասեն, որ իրենք ստորագրել են պարտավորություններ և չեն կատարե՞լ դրանք: Որ նրանք ստորագրել են այլ ժամանակաշրջանում, երբ ուկրաինական պատերազմ չկա՞ր, իսկ հիմա չեն կարող կատարել այն պարտավորությունները, որ ստանձնե՞լ են։ Որ Պրահայի ոչ մի հայտարարություն դրա հետ կապ չունի, որ Հայաստանն ընդհանրապես դրա հետ կապ չունի։

Ռուսաստանը ստորագրել է, որպեսզի ապահովի Ադրբեջանի տարածքում վտանգի տակ գտնվող հայերի անվտանգությունը։ Հայաստանը Պրահայում ինչ-որ բան հայտարարել է, թե չի հայտարարել, ռուս խաղաղապահների մանդատն այդպիսին է։ Լավրովը կամ Զախարովան այդքանը չեն կարող ասել»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով, ցանկացած խաղաղապահ միշտ և ամենուր ոչ թե ռազմական ուժ է, այլ դրոշ, որը Ռուսաստանի պարագայում ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ինչ-որ չափով թեքվել է և դարձել ոչ այնքան մեծ, որքան առաջ էր։

«Հենց դա է, ինչի հետ ռուսները խնդիրներ ունեն։ Ո՞վ է մեղավոր սրա համար։ Մեղադրեք ում ուզում եք, նույնիսկ այլմոլորակայիններին, բայց իրավիճակը դասավորվել է  այնպես, ինչպիսին հիմա է։ Հայաստանում և Ռուսաստանում գրեթե բոլոր քաղաքական հայտարարությունները, որ վերաբերում են մեզ, բացասական են՝ ինչ-որ բանի դեմ, այլ ոչ թե դրական, այսինքն՝ ինչ անել»,- եզրափակել է փորձագետը։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ